Նորություններ

«Արագիլի» թևերով բերված հերթական եռյակը

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ևս մեկ եռյակ (երկու տղա և մեկ աղջիկ), որոնց մայրը 16 տարի տառապում էր անպտղությամբ: Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռ.Սարգսյանը, «Արագիլ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ս.Գաբրիելյանը և պրոֆ. Կ.Թոխունցը 13.02.2015թ...

կարդալ ավելին

Նախագահի տիկինը ազգային համախմբման կոչ է անում

Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը...

կարդալ ավելին

«Արագիլ» հիմնադրամի օգնությամբ մեր կլինիկայում ստացվել են առաջին 3 հղիությունները

Զույգերը, ովքեր 10 տարուց ավել զավակ չեն ունեցել, դիմել են «Արագիլ» բարեգործական հիմնադրամ, որտեղից ուղեգրվել են «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն: Կլինիկայում նորագույն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ իրականացվել է համապատասխան բուժում՝ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ: Արդյունքում, այս պահին, երեք զույգերի մոտ հաստատվել է հղիություն և առաջիկայում սպասվում է հաստատված հղիությունների թվի աճ:...

կարդալ ավելին

Եռյակ «Արագիլ» ֆոնդից

Վերջին նորությունների հերոսները` գեղեցիկ Էլենը, Էլիզան ու նրանց եղբայր`Հայկը եկել են Վիտրոմեդ` իրենց բժիշկներին այցելելու, որոնց օգնությամբ իրենք լույս աշխարհ են եկել արհեստական բեղմնավորման եղանակով: Նրանք այն բազմաթիվ երեխաներից են, ովքեր լույս աշխարհ են եկել մեր օգնությամ և Արագիլ բարեգործական հիմնադրամի հովանավորության շնորհիվ: Կլինիկայի աշխատակամզը շնորհավորում է զույգին, որը 10 տարի անպտղության դեմ պայքարելուց և այլ կլինիկաներում արհեստական բեղմանվորման 3 անհաջող փորձից հետո, հղիացել է առաջին փորձից մեր կլինիկայում: Երջանկություն, առողջություն և բարեկեցություն այս ընտանիքին:...

կարդալ ավելին

Արագիլը եռակի երջանկություն պարգևեց

Նորածիններին «Արագիլն» է բերում. այս արտահայտությունը որոշ դեպքերում բառիս բուն իմաստով պետք է հասկանալ: «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ էջմիածնեցի ընտանիքն այս պահին ապրում է երջանկության բերկրալի պահեր:

Երկար տարիներ նրանք անզավակ էին, իսկ այժմ, միանգամից եռյակ են ունեցել՝ Աննա, Դիանա, Էլեն: Արտամարմնային բեղմնավորման ծախսերը հոգացել է «Արագիլը»: Եռյակ աղջիկների առաջին նվերը Արագիլի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանից է:...

կարդալ ավելին