Հիմնադրամի մասին

«ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի առողջապահական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնա­դրվել է 2011թ. ապրիլի 18-ին՝ հիմնադրի որոշմամբ:

Հիմնադրամի հիմնադիրն է «Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը :

Հիմնադրամի ստեղծման նպատակն է՝ ՀՀ դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը:

Հիմնադրամի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության ու կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:

Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Հինադրամի կառավարման մարմիններն են Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և Հիմնադրամի տնօրենը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով:

«Արագիլ» հիմնադրամը ցանկանում է համագործակցել բոլոր շահագրգռված անձանց հետ: Բժշկական ընկերությունները, դեղագործական ընկերությունները, ֆինանսական ենթակառուցվածքները, կորպորացիաները, ապահովագրական ընկերությունները և, իհարկե, պետական օրգանները պետք է դառնան մեր լիիրավ և մշտական գործընկերները:

ԱՐԱԳԻԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Մարդու Վերարտադրողականության Հայկական Ասոցիացիայի 10-րդ ամենամյա կոնֆերանսի ժամանակ տեղի ունեցավ նաև «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը:

Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար չափազանց կարևոր են ծնելիության խրախուսման և աճի ապահովման խնդիրները։

Եվրախորհրդարանի 2008 թվականի հռչակագրում Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամի պատճառներից մեկը համարվում է անպտղությունը, իսկ վերարտադրողական առողջության զարգացումը` ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման միջոցներից մեկը։

Հենց այս խնդիրների լուծմանը, ինչպես նաև անպտղության բուժման նպատակով օժանդակ տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների կիրառմանն է նվիրված այսօր մեկնարկած «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» գիտաժողովը` միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ։

 

Կանոնադրություն