Հայտարարություններ

՛՛Արագիլ՛՛ վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ցանկանում ենք, որ ամենուր հնչի մանկան ծիծաղը՝ արթնացնելով նոր հույսեր և իրականացնելով երազանքներ: Իսկ մեր մանուկների կյանքը թող լի լինի ծիածանի վառ գույներով, ուրախ արկածներով, լավ ընկերներով և հրաշքներով:

«Արագիլը» թռչում է, ոչ թե քայլ անում, ապարդյուն են թևերը կտրելու փորձերը

՛՛Արագիլ՛՛ վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի պատվավոր նախագահ՝ տիկին Ռիտա Սարգսյան, թույլ տվեք մեր ջերմ ու սրտագին շնորհավորանքները փոխանցել Ձեզ՝ Ձեր ծննդյան ուրախ օրվա առթիվ, մաղթել Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն, արևշատություն, հարամնա երջանկություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ և ոգեշնչման անսպառ առիթներ:
Տեսնելով Ձեր աստվածահաճո գործն ու ազգանվեր գործունեությունը՝ մեր մեծ շնորհակալական խոսքն ենք հղում Ձեզ:
Թող Աստված օրհնի Ձեր կյանքի ողջ ընթացքը:

՛՛Արագիլ՛՛ վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի տնօրինությունը տեղեկացնում է, որ նոր գրանցումները վերսկեսվել են սեպտեմբերի 1-ից և դադարեցվել սեպտեմբերի 11-ին:

՛՛Արագիլ՛՛ վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի տնօրինությունը տեղեկացնում է, որ աշխատակազմը օգոստոս ամսին գտնվելու է արձակուրդում, սեպտեմբերի 1-ից կվերսկսենք մեր աշխատանքները, նաև գրանցումները: Ստորև ներկայացնում ենք մեր գործունեության հաշվետվությունը 18.07.18թ.-ի դրությամբ՝
Ուղեգրվել են – 1445 ամուսնական զույգեր,
ավարտել են – 1277-ը,
հղիացել են – 559-ը,
ծննդաբերել են – 373-ը,
ծնվել են – 528 երեխաներ:

՛՛Արագիլ՛՛ վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի տնօրինությունը տեղեկացնում է, որ հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը, և այժմ բուժման ընթացքում են գտնվում հայրուրավոր զույգեր: Նոր հայտերի ընդունումը ,ինչպես և տեղեկացրել էինք դեռևս 01.12.17թ-ին, դադարեցվել է մինչև 01.09.18թ.՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ գրանցվել էին մոտ 500 ամուսնական զույգեր:

Հաշվի առնելով այն, որ արտամարմնային բեղմնավորման (ЭКО) և ներարգանդային սերմնավորման (ВМИ) անցկացման համար արդեն իսկ գրանցվել են մեծ թվով ամուսնական զույգեր՝ գրանցումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև 01.09.18թ.: Լրացուցիչ գրանցման մասին կարող եք տեղեկատվություն ստանալ հիմնադրամի պաշտոնական կայքից և ԶԼՄ-ներից: