Եռյակ «Արագիլ» ֆոնդից

Վերջին նորությունների հերոսները` գեղեցիկ Էլենը, Էլիզան ու նրանց եղբայր`Հայկը եկել են Վիտրոմեդ` իրենց բժիշկներին այցելելու, որոնց օգնությամբ իրենք լույս աշխարհ են եկել արհեստական բեղմնավորման եղանակով: Նրանք այն բազմաթիվ երեխաներից են, ովքեր լույս աշխարհ են եկել մեր օգնությամ և Արագիլ բարեգործական հիմնադրամի հովանավորության շնորհիվ: Կլինիկայի աշխատակամզը շնորհավորում է զույգին, որը 10 տարի անպտղության դեմ պայքարելուց և այլ կլինիկաներում արհեստական բեղմանվորման 3 անհաջող փորձից հետո, հղիացել է առաջին փորձից մեր կլինիկայում: Երջանկություն, առողջություն և բարեկեցություն այս ընտանիքին: