Դիմումների ընդունման և դիտարկման կարգը

Հիմնադրամում գրանցվել կարող են մինչև 38 տարեկան ամուսնացած կանայք: Գրանցման համար ներկայանալ “Արագիլ” հիմնադրամի գրասենյակ (Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ) հետևյալ փաստաթղթերով՝

1. Ամուսնու և կնոջ անձնագրերի պատճեններ,
2. Սոցքարտերի պատճեններ,
3. Ամուսնության վկայականի պատճեն,
4. Աշխատավարձի մասին տեղեկանքներ (բնօրինակներ),
5. Տեղեկանք ընտանիքի կազմի մասին,
5. Նախկին բժշկական փաստաթղթերի պատճեններ,
6. Բժշկի եզրակացություն արտամարմնային բեղմնավորում կամ ներարգանդային սերմնավորում կատարելու անհրաժեշտության մասին: