«Արագիլ» հիմնադրամի օգնությամբ մեր կլինիկայում ստացվել են առաջին 3 հղիությունները

Զույգերը, ովքեր 10 տարուց ավել զավակ չեն ունեցել, դիմել են «Արագիլ» բարեգործական հիմնադրամ, որտեղից ուղեգրվել են «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն: Կլինիկայում նորագույն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ իրականացվել է համապատասխան բուժում՝ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ: Արդյունքում, այս պահին, երեք զույգերի մոտ հաստատվել է հղիություն և առաջիկայում սպասվում է հաստատված հղիությունների թվի աճ:

«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը:

Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

«Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի անձնակազմը կիսում է ամուսնական զույգերի ուրախությունը և մաղթում բարեհաջող ծննդալուծում: