Արագիլ հիմնադրամի շնորհանդես

Մարդու Վերարտադրողականության Հայկական Ասոցիացիայի 10-րդ ամենամյա կոնֆերանսի ժամանակ տեղի ունեցավ նաև Արագիլ հիմնադրամի շնորհանդեսը:

Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար չափազանց կարևոր են ծնելիության խրախուսման և աճի ապահովման խնդիրները։

Եվրախորհրդարանի 2008 թվականի հռչակագրում Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամի պատճառներից մեկը համարվում է անպտղությունը, իսկ վերարտադրողական առողջության զարգացումը` ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման միջոցներից մեկը։

Հենց այս խնդիրների լուծմանը, ինչպես նաև անպտղության բուժման նպատակով օժանդակ տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների կիրառմանն է նվիրված այսօր մեկնարկած “Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում” գիտաժողովը` միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ։