«Արագիլի» թևերով բերված հերթական եռյակը

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ևս մեկ եռյակ (երկու տղա և մեկ աղջիկ), որոնց մայրը 16 տարի տառապում էր անպտղությամբ: Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռ.Սարգսյանը, «Արագիլ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ս.Գաբրիելյանը և պրոֆ. Կ.Թոխունցը 13.02.2015թ. այցելեցին երջանիկ ծնողներին: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և խորին շնորհակալություն հայտնում «Արագիլ» բարեգործական հիմնադրամին: