Արագիլը եռակի երջանկություն պարգևեց

Նորածիններին «Արագիլն» է բերում. այս արտահայտությունը որոշ դեպքերում բառիս բուն իմաստով պետք է հասկանալ: «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ էջմիածնեցի ընտանիքն այս պահին ապրում է երջանկության բերկրալի պահեր:

Երկար տարիներ նրանք անզավակ էին, իսկ այժմ, միանգամից եռյակ են ունեցել՝ Աննա, Դիանա, Էլեն: Արտամարմնային բեղմնավորման ծախսերը հոգացել է «Արագիլը»: Եռյակ աղջիկների առաջին նվերը Արագիլի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանից է: