Բարի գալուստ

Ի՞նչ է երեխայի ծնունդը:

Կան ընտանիքներ, որոնց համար դա բնական իրադարձություն է,և կան ընտանիքներ, որոնց համար դա, ցավոք, միայն անիրականանալի երազանք է:Ներկայում անպտղության խնդիրը համարվում է ամենասուր խնդիրներից  մեկը: Պատճառները տարբեր են. որոշ մարդիկ գիտակցաբար չեն ցանկանում երեխա ունենալ սոց-տնտեսական խնդիրների պատճառով, մյուսները` հակառակը, ցանկանում, բայց, ցավոք չեն կարողանում առողջական խնդիրների պատճառով: Նման գույգերի թիվը մեր երկրում շատ մեծ է:

ՕՎՏ միջամտությունները բավականին թանկ արժեն, և հաճախ մի քանի փորձ է պահանջվում: Այսպես, մի ընտանիքի ողբերգությունը դառնում է գլոբալ խնդիր ողջ երկրի մասշտաբով:

Իսկ կա՞ արդյոք ելք: Միանշանակ:

Վերարտադրողական բժշկության աջակցման «Արագիլ» հիմնադրամը ստեղծվել է ցանկացած այն զույգի համար, որն ունի ծնող դառնալու շատ մեծ ցանկություն, բայց որոշակի նյութական խնդիրների պատճառով չի կարողանում դա իրեն թույլ տալ:

Մենք փորձում ենք օգնել այն մարդկանց, ում երեխա ունենալու ցանկությունն իրոք  անսահման է, ովքեր չեն կարող դիմել թանկարժեք բուժման: